Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս. 1in.am

Երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս. 1in.am

Ստորեւ կներկայացվում է երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը պատրաստվում է արագ և հեշտությամբ, ընդ որում այն պետք է օգտագործել անմիջապես։

Անհրաժեշտ բաղադրիչները.

  • 2 սմ երկարությամբ կոճապղպեղի (իմբիր) արմատ,
  • 4 գազար,
  • 3 խնձոր,
  • կես կիտրոնի հյութ:


Պատրաստման եղանակը.

Վերոնշյալ բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և խառնել այնքան, մինչև միատարր զանգված ստացվի։ Խմել առավոտյան՝ նախքան նախաճաշը, պատրաստելուց անմիջապես հետո։

Կոճապղպեղի արմատն օգնում է նվազեցնել խոլեսթերինի բարձր մակարդակը և պայքարում ստամոքսի այն բակտերիաների դեմ, որոնք առաջացնում են խոցային հիվանդություններ։ Այն դրական ազդեցություն է ունենում արյան վրա, կարգավորում է աղիների աշխատանքը և օգնում ուժեղ գլխացավի դեպքում։

Գազարն օգտակար է սրտի, ատամների և լնդերի համար, նպաստում սրտի կաթվածի դեմ պայքարին, նաև բարելավում է տեսողությունը, պայքարում քաղցկեղի դեմ և մաշկը դարձնում հարթ ու փափուկ։

Խնձորն օգնում է ամրապնդել դիմադրողականությունը, նվազեցնել քաշը և խթանել երիկամների ու լյարդի աշխատանքը։ Այն նաև նվազեցնում է բերանի խոռոչի հիվանդությունները, խթանում մարսողությունը, պաշտպանում սիրտն ու արյունատար անոթները, նվազեցնում է սթրեսը, հոգնածությունն ու անքնությունը, պայքարում վարակների դեմ, կանխում քաղցկեղի որոշ տեսակներ։

Կիտրոնը ցածրացնում է արյան ճնշումը, վերացնում տոքսինները, նվազեցնում արթրիտի հետ կապված ցավը, պայքարում գրիպի ու վարակների դեմ։ Այն նաև պայքարում է բերանի խոռոչի և լեզվի հիվանդությունների դեմ։ Կիտրոնը նաև ամրացնում է իմունային համակարգը և խոչընդոտում վարակների ներթափանցմանը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. oppps.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ